Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը: Միջոցառման բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով ոլորտի ձեռքբերումները, Կառավարության ռազմավարական նպատակներն ու առաջիկա անելիքները:

Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ դեռևս 2024 թվականի սկզբից իր դիրքորոշումը հստակ է եղել՝ ոլորտը հանրությանն ու միջազգային գործընկերներին տեսանելի դարձնել միայն այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ արդյունքներ և արձանագրված արտահանումներ։

Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ այս տարվա մայիսին հայկական երեք ռազմարդյունաբերական ընկերություններ, երկու տարբեր ուղղություններով և երկու տարբեր մայրցամաքների, իրականացրել են ռազմական արտադրանքի վաճառք։ Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ։ 

«Արտադրանքը Հայաստանից դուրս է եկել և հասել է պատվիրատուին, գործարքը փակվել է, վճարումները կատարվել են»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սրան զուգահեռ ընթացքի մեջ են տասնյակ միլիոնավոր դոլարների նոր գործարքներ։

Անդրադառնալով Կառավարության կողմից իրականացված աջակցությանը՝ գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2023-2025 թվականների եռամյա ծրագիրը, որի շրջանակներում կառավարությունն ուղիղ պատվերների միջոցով ոլորտում ներդրել է 172 միլիարդ դրամ։ Ծրագիրը գնահատվել է հաջողված։

Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կայացվել է հաջորդ շրջադարձային որոշումը՝ շարունակել երկարաժամկետ պայմանագրերի մշակույթը, ինչի համար արդեն իսկ ամրագրվել է 190 միլիարդ դրամ։ Նախարարի խոսքով՝ այդ գումարն առաջիկա տարիներին որպես ուղիղ ներդրում կուղղվի տնտեսության ու գիտության ոլորտներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։