«Հայֆիլմը» թալանողների անունները գիտեն բոլորը, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները․ «Հայֆիլմի» վտանգված ճակատագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարիներ առաջ, երբ սեփականաշնորհվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, կինոյի մարդիկ լիահույս էին, որ կարճ ժամանակ անց այն կրկին ոտքի կկանգնի: Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:

Կինոստուդիան 350 մլն դրամով ձեռք բերած «Armenio Studios» ընկերությունը պարտավորվել էր թվայնացնել ֆիլմերը և կինոստուդիայի հիմնանորոգում ու տեխնիկական վերազինում իրականացնել: Բայց, ինչպես պարզվել էր, անցած տարիներին պայմանագրային պարտավորությունները չէին կատարվել:

Թեպետ այն կյանքի գնով վերադարձվեց պետությանը, այսօր կրկին մասնավորեցման ծրագրում է: Ազգային այս հարստության ճակատագիրը անորոշ է։

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը շուրջ 40 կետից բաղկացած ծրագիր է մշակել։

Ըստ նախաձեռնության խմբի ղեկավար Հայկ Բաբայանի՝ «Հայֆիլմի» լոգոն արդեն 13 տարի արթնացնում է կինոյի մարդկանց զայրույթը: Նրա համոզմամբ՝  «Հայֆիլմի» հին լոգոն դիտավորյալ հանվեց կինոստուդիայի պատից, ստեղծվեց նորը, որը  միացրին իրենց կողմից անորակ ձևի թվայնացված հայկական կինոժառանգությանը։

«Յուրաքանչյուր մարդ ունի իր անունը, և, եթե դուք վերաիմաստավորում եք «Հայֆիլմի» լոգոն, մենք վերջնականապես փակված կհամարենք այն ժամանակաշրջանը, երբ ավիրում էիք «Հայֆիլմը»: Եվ հին լոգոյի տեղադրման արարողությունը պետք է դառնա մի ամբողջ կինոտոն, և դրանից կսկսվեն արդեն մնացած քայլերը»,- նշում է Հայկ Բաբայանը:

Նախաձեռնությունը «Հայֆիլմի» վերածննդի քայլերին զուգահեռ ներկայացնելու է նաև մոռացված փաստեր, կարևոր ու խայտառակ իրողություններ,  որոնք շատերը վախի մթնոլորտում չեն բարձրաձայնել։

««Հայֆիլմը» թալանողների անունները ցանկացած կինոյի մարդ անգիր գիտի, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- համոզված է նա։

Եթե «Հայֆիլմն» ընկալվեր որպես մշակութային օջախ, ապա այն կգտնվեր Մշակույթի նախարարության ներքո, իսկ  Պետգույքի կառավարման կոմիտեին հանձնելը, ըստ խմբի համակարգող Հայկ Զաքարյանի, ունի իր պատճառները:

«Պետգույքում «Հայֆիլմի» գտնվելը նշանակում է ֆիքսել դա որպես գույք, իսկ, եթե կցվի Մշակույթի նախարարությանը, դա, ըստ էության, արդեն թելադրում է մշակութային գործողություն, իսկ ինչ-որ բան կատարվելու համար նախ պետք է Հադրութի բամբյոշկայի տակ մնացած դպրոց հիշեցնող այդ կառույցը բերել «Հայֆիլմի» տեսքի»,- ասում է մեր զրուցակիցը։

«Հայֆիլմ» կինոստուդիայի կարգավիճակի վերաբերյալ՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի համատեղ  քննարկումները դեռևս շարունակվում են:

«Ծանր իրավիճակ է, և առանց լուրջ ներդրումների հնարավոր չէ ցանկացած առաջարկ դիտարկել, առավելևս հիմա մենք ունենք ֆինանսական այնպիսի խնդիրներ, որ անգամ կրճատման խնդիրներ կան»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը կարծում է, որ այսօր Հայաստանը կարիք չունի պետական մեծ ստուդիայի, ըստ նրա, դրանք միշտ հարիր են եղել Սովետական Միության կազմում գտնվող  երկրներին, որտեղ դա ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ է գործել: Նրա համոզմամբ՝ ավելի լավ է «Հայֆիլմը» լինի մասնավորի ձեռքում և շահագործվի, քան պատկանի պետությանը, բայց վատ պայմաններում լինի:

«Հայֆիլմի» ներկայիս տնօրեն Դավիթ Կարապետյանն էլ մեզ հետ զրույզում պարզաբանեց, որ դեռևս 2 տարի առաջ պատկերն ավելի սարսափելի էր:

«Երբ ես 2016 թվականի հունվարին նշանակվեցի որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակ, պատկերը շատ ավելի վատն էր»,- նշեց նա։

Ովքեր են «Հայֆիլմը» ավիրողներն ու թալանողները, ներկայիս տնօրենը չի ցանկանում անուններ տալ, դա կդիտվի որպես քաղաքական ենթատեքստ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան