Կարսում Հայաստանի ու Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում է տեղի ունեցել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպում է տեղի ունեցել Կարսի առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո, գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Այշե Ուզերը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը, Կարսի առևտրաարդյունաբերական պալատի (KATSO) նախագահ Քադիր Բոզանը, Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատների և բորսաների (TOBB) խորհրդի անդամ Սաիմ Օզակալը, Իգդիրի, Արդահանի և Էրզրումի առևտրաարդյունաբերական պալատների և բորսաների ներկայացուցիչները, ինչպես նաև երկու երկրների գործարարները։

Խոսելով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ օրս ձեռնարկված քայլերի մասին՝ Օզերն անդրադարձել է նաև բարձր մակարդակի այցելությունների թեմային։ Նա ընդգծել է, որ այս շփումները ոչ միայն հարաբերություններին հաղորդում են դիվանագիտական ​​բնույթ, այլև ծառայում են որպես ապագայի համար մտադրությունների համատեղ հայտարարություն։

«Այս քայլերը կնպաստեն ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի բարգավաճմանը և կայունությանը»,- ասել է թուրք դիվանագետը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները հիմք կհանդիսանան երկու երկրների գործարար համայնքների միջև արդյունավետ, հաջող և օգտակար համագործակցության համար։

ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը նույնպես նշել է  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունն այս հանդիպման  անցկացման համար։

«Մենք՝ Թուրքիան և Հայաստանը, ունենք արդյունաբերական և առևտրային համագործակցության հսկայական հնարավորություններ»,- ասել է նա։

Շնորհակալություն հայտնելով պաշտոնյաներին երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման գործում ունեցած ներդրման համար՝ Դարբինյանն ընդգծել է, որ երկաթուղային կապի շնորհիվ հնարավոր կլինի ուղիղ առևտուր անել։ Նա ասել է, որ առևտուրը կտարածվի նույնիսկ մինչև Եվրոպա։ Դարբինյանը վստահություն է  հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացը կնպաստի առևտրային կապերի զարգացմանը։ Նա նշել է, որ հանդիպումը կարող է հնարավորություն տալ գործարար ներկայացուցիչներին ավելի լավ ճանաչել միմյանց։

Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բոզանը, իր հերթին, ասել է, որ հավաքվել են ոչ միայն տնտեսական ֆորումին մասնակցելու, այլև տարածաշրջանի ապագան համատեղ քննարկելու, նոր համագործակցության հիմքը դնելու և ընդհանուր տնտեսական տեսլական ձևավորելու համար։

«Մենք ունենք զգալի ներուժ տարբեր ոլորտներում։ Նմանապես, մենք գիտենք, որ Հայաստանն ունի զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, սննդի վերամշակումը, տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և առևտուրը։ Այսօր գլոբալ մրցակցությունը տեղի է ունենում ոչ միայն երկրների, այլև տարածաշրջանների միջև։ Հետևաբար, մենք պետք է միմյանց դիտարկենք ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես լրացուցիչ տնտեսական գործընկերներ»,- ասել է նա։

Ելույթներից հետո տեղի է ունեցել հուշանվերների հանձնման արարողություն: Միջոցառումը շարունակվել է Թուրքիայի և Հայաստանի գործարարների միջև երկկողմ բանակցություններով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի