Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈւՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, խաղող.  այս մրգերն այսօրվանից չեն արտահանվում Ռուսաստան․ «Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Սահմանափակումները վերաբերում են նաև այս ապրանքների տարանցմանը դեպի ԵՏՄ անդամ երկրներ՝ մինչև համապատասխան անվտանգության մեխանիզմների մշակումը։

«Ենթադրենք, մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ այսպես արձագանքեց ՌԴ նոր սահմանափակումներին։ 

Ներքին շուկայում բանջարեղենի ու մրգերի գները վերջին օրերին նվազել են։ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որն ուղղված է դեպի Եվրոպական միություն և Մերձավոր Արևելք արտահանմանը։ 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ միայն մի քանի ուղղություններով նախատեսված է միլիոնավոր դոլարների աջակցություն, այդ թվում՝ ծաղկի, լոլիկի և պղպեղի արտահանման համար։ Այն ներառում է տրանսպորտային ծախսերի, մաքսատուրքերի և այլ ծախսերի փոխհատուցում։ Բայց որքանո՞վ է սա իրատեսական, հաշվի առնելով եվրոպական բարձր  ստանդարտները և հայկական ապրանքների որակը։

«Մեր պտուղ-բանջարեղենն ունի Global GAP սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն՝ դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են»,- վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը։

Հիմնական խնդիրը ոչ թե որակն է, այլ տրանսպորտային և մաքսային բարձր ծախսերը՝ ընդգծում է Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ քննարկվում է ԵՄ-ից ուղիղ ֆինանսական աջակցություն ստանալու հարցը, ինչպես նաև բանակցություններ են ընթանում արտոնյալ մաքսային պայմանների շուրջ։

«ATM-ի մասին է խոսքը։ Եվ եվրոպական գործընկերները խոստացել են առաջիկա 10 ամսվա մեջ նաև այդ հարցը լուծել»,- հավելեց Պապոյանը։

Նա պնդում է՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք ավելի լավ չեն եղել և վստահեցնում է, որ հունիսի 8-ից՝ այսինքն ընտրություններից հետո արտահանման խնդիրները կլուծվեն։ Հակառակ Գևորգ Պապոյանի հայտարարությունների՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդագրության մեջ նշում է, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունները։  

Հայ վաճառողները, սակայն, ընդգծում են՝ եթե ամեն ինչ վատ լիներ, Պուտինը երեկ չէր զանգի Փաշինյանին ու շնորհավորեր ծննդյան օրվա կապակցությամբ։

«Թող երկիրը խախանդ լինի, ժողովուրդը մի կերպ յոլա կգնա»,- ասում են նրանք։

Վաճառողներ նշում են՝ էժանացումը պայմանավորված է նաև սեզոնային գործոններով։ Նրանց խոսքով՝ զգալիորեն նվազել են լոլիկի և վարունգի գները։ Թեև արտահանումը սահմանափակվում է, ապրանքը մնում է ներքին շուկայում և այստեղ է իրացվում՝ ընդգծում են վաճառողները։

«Հիմա էժան, թե թանկ ենք իրացնում՝ իրացվում է հաստատ, չի թափվում էդ ապրանքը։ Ճիշտն այն է, որ մեր տեղականը մենք ներսում իրացնենք, մնացածն էլ դրսում ինչ կանեն՝ կանեն։ Չի ընդունում՝ թող չընդունի»,- նշում են վաճառողները։

Փաշինյանին ու Պապոյանին լսել են նրանք․ չեն բացառում, որ հայկական գյուղմթերքը կարող է հայտնվել տարբեր, այդ թվում՝ եվրոպական շուկաներում։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ը պատճառաբանում է, թե վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ժամանակ արձանագրվող խախտումները և որ արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին։ ՍԱՏՄ-ից մեզ փոխանցեցին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ Մինչ այդ, «Ռոսսելխոզնադզոր»-ը նոր սահմանափակումների մասին է հայտնում․ վաղվանից սերմային մշակաբույսերը, սմբուկը, կարտոֆիլը ու չրերը Հայաստանից ՌԴ չեն ներմուծվի։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ից գործում են ծաղիկների ներմուծման սահմանափակումներ, իսկ մայիսի 30-ից Հայաստանից որոշ բանջարեղենի և ելակի ներմուծման արգելք կա։ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակներն արտահանվել են, բայց որ երկրներ՝ չմանրամասնեց։

«Տեղ կհասնեն, նոր կասեմ՝ որ երկրներ, ոչ մի ապրանք չի մնալու»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենի ֆոնին՝ Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցանկացած ճնշման փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ և հայտարարել, որ կշարունակի աջակցել ՀՀ-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան