Ինչու Արթուր Օսիպյանին ձերբակալեցին, որ տհաճ հարցե՞ր տվեց Փաշինյանին․ Գեղամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
Բոլորը

Արցախի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն անդրադարձել է Արթուր Օսիպյանի կալանավորման գործին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հասկանալ հենց ձերբակալության իրական հիմքերը։

«Ամենատարբեր հարթակներում քննարկումների ժամանակ անընդհատ խոսում են նրա ֆեյսբուքյան գրառումների մասին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ նրան ձերբակալելուց հետո կալանել են կոնկրետ միջադեպի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից անմիջապես հետո։ Այսինքն՝ գրառումները հետո են հայտնաբերվել, և ես ուզում եմ հասկանալ պարզապես որպես քաղաքացի՝ այդ օրը, այդ քննարկման ժամանակ կամ դրանից անմիջապես հետո ի՞նչ հիմքով են ձերբակալել և ապա կալանավորել Արթուր Օսիպյանին»,– ասել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ գործի շուրջ հետագայում շրջանառվող փաստարկները չեն տալիս հիմնական հարցի պատասխանը։

«Ֆեյսբուքյան գրառումները հետո են երևան եկել, ու փորձ է արվել դրանք կցել գործին։ Բայց այդ պահին ինչի՞ համար մարդուն ձերբակալեցին՝ որ տհաճ հարցե՞ր տվեց Փաշինյանին»,– նշել է նա։

Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ բարձրացված հարցերը վերաբերում են ոչ միայն կոնկրետ գործին, այլև լայն հանրային մտահոգություններին։

«Այդ հարցերի պատասխանները հուզում են ոչ միայն Արթուր Օսիպյանին, այլև երևի թե արցախցիների մեծ մասին, այդ թվում նաև ինձ։ Տարիներ շարունակ արդյո՞ք վերահսկվել են Արցախին Հայաստանից հատկացվող պետական միջոցները։ Այս թափանցիկության հարցը եղել է նաև մեր երկարամյա պահանջների մաս»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ հասարակական քննարկման կենտրոնում պետք է լինեն նաև կոռուպցիոն հարցերը։

«Շատ է խոսվում կոռուպցիայի մասին, «գնացեք ձեր թալանածը հետ բերեք» և այլն։ Մենք կուզենայինք իմանալ՝ ինչքա՞ն է թալանվել, ովքե՞ր են թալանել, և Հայաստանի Հանրապետության իշխանությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում այդ թալանչիների նկատմամբ»,– նշել է Բաղդասարյանը։

Անդրադառնալով գործի հնարավոր զարգացումներին՝ նա նշել է, որ հույս ունի որոշակի ազդեցության միջազգային հարթակներից։

«Իմ միակ հույսը այն է, որ հարցը արդեն իսկ տեղափոխվել է միջազգային հարթակ։ Արդեն դուրս է եկել հայաստանյան շրջանակից, և մի շարք ՀԿ-ներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին»,– ասել է նա։

Բաղդասարյանի խոսքով՝ միջազգային արձագանքը կարող է ազդեցություն ունենալ գործընթացի վրա, սակայն միաժամանակ նա նկատել է ներքին քաղաքական միջավայրի բարդությունները։

«Արդեն միջազգային լրատվամիջոցներում էլ կան արձագանքներ։ Կարծում եմ՝ սա չի կարող անհետևանք անցնել, բայց նաև տեսնում ենք, որ քաղաքական միջավայրում գործում է այն տրամաբանությունը, որ ամեն միջոց արդարացված է»,– եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։