Աննա Վարդապետյանը պետք է անմիջապես հանդիպեր․ մեծ պահանջ կա Օսիպյանին ազատ արձակելու համար․Դուլգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Քաղաքացիական ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է Արթուր Օսիպյանի կալանավորմանը և նշել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Ես կարծում եմ, ինչպես նաև գործընկերներս նշեցին, սա իսկապես քննություն է։ Երբ նամակը հանձնվում էր, մենք նաև պահանջեցինք դատախազի հետ հանդիպում, և նշեցին, որ դա պետք է ընթացակարգով տեղի ունենա։ Այնինչ իմ կարծիքով նման պահանջի դեպքում կարող են անմիջապես նաև հանդիպումները տեղի ունենալ՝ առանց գրավոր ընթացակարգերի»,– ասել է Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ ձևավորված է լայն հասարակական պահանջ։ «Եթե մենք խոսում ենք մոտ 20 կազմակերպությունների, շուրջ 100 քաղաքացիների և տարբեր վայրերում իրականացվող ակցիաների մասին, կարող ենք ասել, որ համընդհանուր պահանջ է ձևավորվել»,– նշել է նա։

Դուլգարյանը կարծիք է հայտնել, որ դատախազությունը կարող է արագ արձագանքել ստեղծված իրավիճակին։ «Ես ոչ թե ուզում եմ հավատալ, այլ վստահ եմ, որ գլխավոր դատախազը կարող է ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, որովհետև հասարակությունը վստահ է և պնդում է, որ որևէ հիմքեր չկան Արթուր Օսիպյանին այսքան երկար պահելու համար»,– ասել է նա՝ հավելելով, որ հատկապես մտահոգիչ է կալանավորի առողջական վիճակը։

«Հատկապես այս իրավիճակում, երբ Արթուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ և նրա կյանքին վտանգ է սպառնում»,– ընդգծել է Դուլգարյանը։
Անդրադառնալով գլխավոր դատախազի քաղաքական կենսագրությանը՝ նա նշել է, որ դա կանխատեսումներ անելու հիմք չի տալիս։ «Ես չեմ կարող այս պահին պնդել, որ դա ունենալու է ազդեցություն կամ չի ունենալու, բայց վստահ եմ, որ տիկին դատախազը ունի բոլոր հիմքերը, որպեսզի ընդառաջ գնա և ապացուցի, որ կարող է երկխոսել հասարակության հետ»,– ասել է նա։

Դուլգարյանի խոսքով՝ գործի շուրջ քննարկումները պետք է դիտարկել նաև ավելի լայն համատեքստում։

«Արթուր Օսիպյանը քաղաքացիական ակտիվիստ է եղել, պայքարել է կոռուպցիայի դեմ, տարբեր բարքերի դեմ, և իր աջակցությունն է հայտնել տարբեր ռեֆորմներին։ Այս քաղաքացին պետք է իր պայքարի արդյունքում տեսնի արդար վերաբերմունք»,– նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ գործընթացը տեղի է ունենում նախընտրական շրջանում, ինչը մեծացնում է հանրային զգայունությունը։ «Եթե հասարակության ձայնը նախընտրական շրջանում լսելի չի լինի, ապա հետո շատ մշուշոտ է մնում պատկերացումը, թե ընտրություններից հետո ինչպես են լսելու»,– եզրափակել է Դուլգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։