Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 8 մարդ է զոհվել, մինչ Թրամփը հայտարարել է ապաէսկալացիայի մասին

Լուրեր

02.06.2026 | 18:55
Արթուր Օսիպյանի մի քանի իրավունք է խախտվել․ Իզաբելլա Սարգսյան
02.06.2026 | 18:45
Սամվել Կարապետյանին վերադարձվեց ՀՀ անձնագիրը, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին
02.06.2026 | 18:31
Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմները
02.06.2026 | 18:25
ՆԳՆ-ն զգուշացնում է՝ միջազգային համարներից ուղարկվող կեղծ հաղորդագրություններին չարձագանքել
02.06.2026 | 18:23
Նիկոլ Փաշինյանին կներե՞ք․ հարց՝ Գարեգին Բ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:21
40-50 ձեն՝ գեղից, մեր կուսակցությունն էդքան շանս չունի․ ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:18
«Տիրադավ» բառը չենք կարող օգտագործել մեր հոգևորականների համար․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:13
Մոմի հումքի արտադրության համար հարկ ենք վճարել․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 18:08
ՀԱՊԿ-ը դուրս է մնացել, IRI-ն և Եվրախորհրդարանը՝ ներգրավվել. ովքե՞ր են դիտորդելու հունիսի 7-ի ընտրությունները
02.06.2026 | 18:04
Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են․ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:55
Կոբախիձեն չի բացառել Հայաստանի ընդգրկումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին
02.06.2026 | 17:54
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Դմիտրի Գունկոյի թիմում
02.06.2026 | 17:52
Գարեգին Բ-ն՝ կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:50
«Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումը Բերդ քաղաքում
02.06.2026 | 17:46
Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երեքշաբթի Հարավային Լիբանանում 8 մարդ է սպանվել, այդ թվում՝ հայր ու նրա երկու երեխաները, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել մարտական ​​գործողությունները: «Հըզբոլլահ»-ը շարունակել է տասնյակ արկեր և անօդաչուներ արձակել Հարավային Լիբանանում գտնվող իսրայելցի զինվորների և Իսրայելում գտնվող քաղաքացիական անձանց ուղղությամբ, գրում է AP-ն։

Երկուշաբթի Իսրայելը սպառնացել էր հարվածել Բեյրութի հարավային արվարձաններին՝ խուճապ առաջացնելով Լիբանանի մայրաքաղաքում, քանի որ հազարավոր մարդիկ փախուստի էին դիմել։ Իսրայելական ուժերը վերջին 26 տարվա ընթացքում ամենախորը ներխուժումն են իրականացրել Լիբանանում, սակայն Բեյրութը մեծ մասամբ խուսափում է դրանից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից և միջնորդների միջոցով լիբանանյան զինյալ խմբավորման հետ շփումից հետո Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ «Բեյրութ զորքեր չեն գնա»։ Սակայն քիչ փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը շարունակել են հարձակումների ինտենսիվությունը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի հայտարարել է, որ երկիրը նախկինում ձեռնպահ է մնացել Բեյրութի վրա հարձակումից՝ հարգելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք ցանկանում են Իրանի պատերազմում հրադադարի համաձայնագիր կնքել՝ Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար։ Սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին տեղեկացրել է, որ Իսրայելը կհարձակվի Բեյրութի հարավային արվարձանների վրա, եթե «Հըզբոլլահ»-ը շարունակի թիրախավորել Իսրայելի հյուսիսը, ասել է Կացը։

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է երեքշաբթի և չորեքշաբթի Վաշինգտոնում, որտեղ լիբանանցի բանակցողները պետք է ձգտեն լիակատար հրադադարի, որը կկանխի ապագա հարձակումները: Ապրիլին սկսված բանակցություններն առաջինն էին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում երկրների միջև, որոնք պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն: «Հըզբոլլահ»-ը մերժել է ուղիղ բանակցությունները՝ հույսը դնելով Իրանի ճնշման վրա։

Լիբանանում ընթացող մարտական ​​գործողությունները լուրջ խոչընդոտ են Իրանի պատերազմում հրադադարի երկարաձգման ի հայտ եկող համաձայնագրի համար: Ապրիլին Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմաններում Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ Իսրայելը թիրախավորել է Լիբանանի որոշ տարածքներ՝ պնդելով, որ դա ինքնապաշտպանության համար է եղել։

Լիբանանի պետական ​​ազգային լրատվական գործակալությունը երեքշաբթի հաղորդել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարավային Մարջայուն քաղաքը Նաբաթիեին կապող ճանապարհին հարվածել է մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է մոտակա քրիստոնեական Քլայա քաղաքից ատամնաբույժ Ջեյմս Քարամը՝ դստեր և որդու հետ միասին։

Լիբանանյան բանակը հայտնել է, որ երկու զինվորներ թեթև վիրավորվել են, երբ քաղաքից դուրս գտնվող ճանապարհին նրանց թիրախավորել է առանձին անօդաչու թռչող սարքը։

Ջիբչիտ գյուղի վրա անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել են 2 սիրիացիներ, որոնք աշխատում էին տնկարանում, ևս 2 մարդ զոհվել է մոտակա Թուլ գյուղում: Երրորդ հարվածը հասցվել է Հարուֆ գյուղի մոտակայքում գտնվող մեքենային, զոհվել է 1 մարդ: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ տեղյակ չեն այդ տարածքում Իսրայելի կողմից հասցված որևէ հարվածի մասին։

Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել Մարվանիե հարավային գյուղում։

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ իր մարտիկները հակատանկային հրթիռներ են արձակել իսրայելական զորքերի ուղղությամբ, որոնք առաջ էին շարժվում դեպի հարավային Հադաթհա գյուղ՝ Իսրայելի հետ սահմանից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա: Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել, ասվում է զինվորականների հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ «կասկածելի օդային թիրախ» է հայտնաբերվել այն տարածքում, որտեղ իսրայելցի զինվորները գործում են Լիբանանի հարավում, սակայն վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև վերջին մարտերի ընթացքում Լիբանանում զոհվել է 3,433 մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ առնվազն 27 իսրայելցի զինվոր և մեկ պաշտպանական կապալառու զոհվել է Լիբանանի հարավում կամ մոտակայքում։ Իսրայելի հյուսիսում զոհվել է նաև երկու քաղաքացիական անձ։

Իսրայելի զինվորականները երկուշաբթի երեկոյան հայտարարել էին, որ Լիբանանի հարավում զոհվել է մեկ զինվոր, յոթը՝ վիրավորվել, որոնցից երեքը ծանր վիճակում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի