Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

02.06.2026 | 17:31
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով ակցիա Դատախազության շենքի մոտ. ՈՒՂԻՂ
02.06.2026 | 17:30
Եկեղեցին ամուր է․ Գարեգին Բ-ն՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում իրեն պաշտոնից հեռացնելու դրույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:24
Արթուր Օսիպյանի կալանավորումը քաղաքականապես մոտիվացված է․ ՀԿ-ների հայտարարությունը
02.06.2026 | 17:15
«Տաշիր» կարի ֆաբրիկայի 150 կարողների հրավիրել են Քննչական կոմիտե․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:04
Գարեգին Բ-ի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:59
Փաշինյանի քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:57
Վարդևանյանը իմ գլխին սարքեց․ Սամվել Կարապետյանը՝ իր հայտարարագիրը չներկայացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.06.2026 | 16:45
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
02.06.2026 | 16:40
«Գործ կարելու» ակցիա՝ Դատախազության դիմաց. պահանջում են ազատ արձակել Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:28
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ, սակայն մի շարք պայմաններ կան․ ԱՄՆ դեսպանատուն
02.06.2026 | 16:19
Աշխատավարձը 10 անգամ բարձր է․ Մոստովոյը Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա
02.06.2026 | 16:14
Եթե էս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ ձերբակալել են․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:11
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արդյունահանման և մատակարարման վերաբերյալ
02.06.2026 | 16:00
320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
02.06.2026 | 15:55
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Դատախազը դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ըստ Դատախազության՝ նրանք մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, գույք վնասելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կամ օժանդակելու համար։

«Դատախազը 2026 թվականի հունիսի 2-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Դատախազը 2026 թվականի մայիսի 19-ին, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել 13 անձի նկատմամբ: 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը) և 327-րդ հոդվածի 1-ին մասերով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք վնասելով), 8 անձի նկատմամբ՝ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (օժանդակություն) և 1 անձի նկատմամբ՝ 452-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա գույքը վնասելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,- ասված է հաղորդագրությունում։