Թրամփը Նեթանյահուին մեղադրել է Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը խաթարելու մեջ․ Axios

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան մեղադրելով Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը խաթարելու մեջ։ Այս մասին հայտնել է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Թրամփը նաև Իսրայելի առաջնորդին «խելագար» է անվանել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը պնդել է, որ օգնել է Իսրայելի վարչապետին խուսափել կոռուպցիայի գործով բանտարկությունից: Նա նաև նշել է, որ Լիբանանի վրա հարվածների հետևանքով  Նեթանյահուին «բոլորն ատում են», և դա կարող է հանգեցնել Իսրայելի ավելի լայնածավալ մեկուսացման, հաղորդում է Axios-ը:

Հունիսի 1-ին Նեթանյահուն հրամայել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին։ Դրանից առաջ նա նաև ընդլայնել էր ցամաքային գործողությունը Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսին հասցված հարվածներից հետո։

ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի մի քանի հրամանատարների սպանության գործողության շրջանակում բնակելի շենքերի քանդման վերաբերյալ։

Լիբանանում Իսրայելի կողմից սահմանված թիրախներին հասցված հարվածների ֆոնին՝ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել էր Վաշինգտոնի հետ միջնորդավորված բանակցությունների դադարեցման մասին: Իրանի իշխանությունները կարծում են, որ Լիբանանի հարցն ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության պայմաններից մեկն է, սակայն այնտեղ մարտերը շարունակվում են «բոլոր ճակատներում»:

Թրամփը հերքել է բանակցությունների դադարեցման մասին պնդումները և ընդգծել, որ դրանք «շարունակվում են արագ տեմպերով»։ TruthSocial սոցցանցում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնության է եկել Իսրայելի և Լիբանանի հետ փոխադարձ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ՝ այդպիսով ապահովելով բանակցությունների շարունակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի