Ադրբեջանը Սերբիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորավարժություններին

Լուրեր

22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են «Պլատինե գայլ 26» բազմազգ մարտավարական զորավարժություններին, որոնք մեկնարկել են Սերբիայի հարավում՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սերբիայի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 13-ը, դրանք անցկացվում են Բույանովաց քաղաքի մոտակայքում։ Վարժանքներին մասնակցում է տարբեր երկրներից շուրջ 550 զինծառայող։

Սերբիայի և ԱՄՆ-ի զինվորականների հետ մեկտեղ՝ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Հունգարիայի, Իտալիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի կոնտինգենտները։

Զորավարժությունների հիմնական նպատակը տարբեր երկրների զինվորական ստորաբաժանումների միջև համագործակցության մշակումն է խաղաղապահ գործողությունների իրականացման ընթացքում։

Նշվում է, որ այս միջազգային զորավարժությունների շարքը Սերբիայում անցկացվում է 2014 թվականից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի