Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի վրա։ Հարվածների հետևանքով հրդեհ է առաջացել Իլսկի նավթավերամշակման գործարանում, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza- ն։

Բացի այդ, Կուբանի Սլավյանսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ հարձակումների հետևանքով տուժածներ չկան։ Astra տելեգրամ ալիքի տվյալներով՝ Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա գիշերային հարձակումը եղել է առնվազն 16-րդը՝ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 148 անօդաչու թռչող սարք, մասնավորապես, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում, բռնակցված Ղրիմում, Ազովի ու Սև ծովերի վրա։

«Տրանսնեֆտ»-ի խողովակաշարերի համակարգին միացված Իլսկի նավթավերամշակման գործարանը Հարավային դաշնային շրջանի առաջատար նավթավերամշակման գործարաններից է։ Այն ունի նավթավերամշակման վեց տեխնոլոգիական սարք՝ տարեկան 6,6 միլիոն տոննա ընդհանուր հզորությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի