Գագարինում բացվել է տարածաշրջանի առաջին AI գործարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում բացվեց Eleveight AI ընկերության արհեստական բանականության գործարանը՝ տարածաշրջանում առաջին տվյալների կենտրոնը, որն աշխատում է NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով։ 

«Հայաստանը դարձավ աշխարհի առաջատար երկրներից մեկը, որտեղ կա նման արդի տեխնոլոգիաներով սուպերհամակարգիչ և այդ դիրքերը գնալով կամրապնդվեն՝ հաշվի առնելով արդեն հաստատված զարգացման ծրագրերը»,- ասում է Eleveight AI ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմել են 120 միլիոն դոլար։ Eleveight AI-ի ներկայացուցիչների խոսքով՝ տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի։

«AI գործարանը հագեցած է NVIDIA B300 վերջին չիպերով, որոնք ապահովում են մեծ հաշվողական հզորություն։ Եվ կիրառվում է ցանկացած ոլորտում, որը կիրառում է ԱԲ-ն»,- նշում է Eleveight AI-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը։

Սա նշանակում է, որ միջազգային ընկերությունները կարող են իրենց AI նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց լրացուցիչ տեխնիկական ինտեգրման բարդությունների։ Դավիթ Աբովյանի խոսքով՝ արտասահմանյան ընկերությունների կողմից արդեն կա հետաքրքվածություն, և կենտրոնը կարող է Հայաստանը դարձնել տվյալների մշակման ու արհեստական բանականության հաշվարկային ծառայությունների տարածաշրջանային հանգույց։ 

«Տարածաշրջանում ամենամեծ AI տվյալների կենտրոնը բացվեց, ու դա  բոլոր ընկերությունների համար հնարավորություններ է ստեղծում ունենալ շատ արագ ու մեծ հասանելիություն։ Հայաստանը հայտնվում է քարտեզի վրա որպես տվյալների կենտրոնի հաբ, որտեղ այլ երկրներ փորձում են մեզանից ձեռք բերել հաշվողական հզորություններ»,- ընդգծում է ընկերության համահիմնադիր Դավիթ Աբովյանը։

Ընկերությունը ընդհանուր հաշվարկային հզորության 20 տոկոսը հասանելի է դարձնելու հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին և ոչ առևտրային նախաձեռնություններին՝ գիտական և կրթական ծրագրերի իրականացման նպատակով։ Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի՝ նախագծի հիմքում դրված է էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։ Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ու Արման Ալեքսանյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների տրամադրման, դրանց հնարավոր վարձակալության և տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ։ 

Գագարին բնակավայրի ընտրությունը, ըստ ընկերության ներկայացուցիչների, պայմանավորված է նաև կլիմայական առանձնահատկություններով․ այստեղ առկա օդային հոսքերը հնարավորություն են տալիս կիրառել բնական սառեցման մեխանիզմներ՝ նվազեցնելով տվյալների կենտրոնի հովացման համար անհրաժեշտ էներգիայի ծախսը։ Բացի այդ, տարածաշրջանում արևային օրերը նպաստում են վերականգնվող՝ արևային էներգիայի ավելի արդյունավետ օգտագործմանը։

Eleveight AI-ի գործարկմամբ՝ Հայաստանը դիրքավորվում է որպես տարածաշրջանային արհեստական բանականության ենթակառուցվածքային կենտրոն՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական նախագծերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան