Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը հայտարարել է ընտրողներին Հայաստան մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին 

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մայիսի 15-ին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը սոցիալական ցանցերում գրառում է տարածել, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով կարող են արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նույն գրառմամբ կառույցը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Կրասնոդարում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մեկնելու կազմակերպմանն ընտրություններին մասնակցելու համար։

Գրառումը տարածվել է կառույցի կայքում հղված պաշտոնական սոցիալական էջերով՝ Թելեգրամով և ՎԿոնտակտեով, ինչպես նաև Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերով։

Գրառման մեջ նշված են Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքի հասցեն և բաժանմունքի փոխնախագահ Գևորգ Սահակյանի հեռախոսահամարը։

Factor TV-ն մի քանի անգամ փորձել է կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ պարզելու, թե ինչ տեսակի աջակցություն է պատրաստվում տրամադրել Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը Կրասնոդարում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ Հայաստան մեկնելու կազմակերպչական հարցերում։ Սակայն մեր  զանգերին այդպես էլ արձագանք չի եղել։

Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի բաժանմունքը Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցն է, որը, ըստ կազմակերպության  կայքի, զբաղվում է տեղի հայկական համայնքի համախմբման, մշակութային, սոցիալական և հայրենակցական ծրագրերով։

Մարիա Խաչատրյան