Թրամփն Էրդողանին ասել է, որ պատրաստվում է մասնակցել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. MEE

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ նախատեսում է մասնակցել հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հաղորդել է Middle East Eye-ը՝ հղում անելով զրույցներին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish Minute-ը։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը այս հայտարարությունն արել է Էրդողանի հետ մայիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տունը հրապարակային չի հաստատել այցի մասին տեղեկությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-ին և 8-ին Անկարայում՝ Թուրքիայի նախագահական համալիրում։ Մայիսի 20-ի հեռախոսազրույցից հետո Reuters-ը հաղորդել էր, որ Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան շարունակում է գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները և աշխատում է հանդիպման հաջողությունն ապահովելու ուղղությամբ։

Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անցյալ շաբաթավերջին հայտարարել էր, որ Էրդողանը վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ խոսել է Թրամփի հետ, և որ Թրամփը չի նշել, որ բաց կթողնի գագաթնաժողովը։

Հաղորդագրությունում ասվում է, թե Անկարան ակնկալում է, որ Թրամփը կմասնակցի, սակայն պաշտոնյաները շեշտել են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Անկարայի գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, ուշադրություն կգրավի, քանի որ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի արժեքը և խառը ազդանշաններ է ուղարկել Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ։

Middle East Eye-ը, մեջբերելով եվրոպացի պաշտոնյաներին, նշել է, որ գագաթնաժողովը կարող է լինել դաշինքի ամենակարևոր հանդիպումներից մեկը տասնամյակների ընթացքում՝ եվրոպական անվտանգության մեջ Վաշինգտոնի ապագա դերի վերաբերյալ անորոշության պատճառով։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և եվրոպացի առաջնորդները, ինչպես սպասվում է, գագաթնաժողովը կօգտագործեն՝ Թրամփի վրա ճնշում գործադրելու դաշինքի կարևորության վերաբերյալ։

Հաղորդվում է նաև, որ Էրդողանը կարող է փորձել հանդիպել Թրամփի հետ Լոս Անջելեսում՝ հունիսի 25-ին նախատեսված Թուրքիա-ԱՄՆ Աշխարհի առաջնության խաղի ժամանակ, սակայն նշվում է, որ այս այցի վերաբերյալ նույնպես որոշում դեռևս չի կայացվել։

Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհյուրընկալի երկրորդ անգամ՝ 2004 թվականին Ստամբուլում Դաշինքի առաջնորդներին հյուրընկալելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի