Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում քաղբանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել ներկայում բանտարկվածների մի խումբ։ Այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ գնահատվել է երկրում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վիճակը և ընդգծվել, որ քաղբանտարկյալների խնդիրը շարունակվում է արդեն երկար տարիներ։

Նշվում է, որ մայիսի 28-ին Ադրբեջանը նշել է Հանրապետության օրը։ Սակայն, ցավոք, 108-ամյա երկրում մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում որևէ կոնկրետ բարեփոխումներ չեն իրականացվել, հատկապես Ալիևների կառավարման վերջին 30 տարիների ընթացքում քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները ավելի են վատթարացել, քան խորհրդային բռնապետության 70 տարիների ընթացքում, ասվում է հայտարարությունում։

Ըստ հեղինակների՝ ներկայիս ավտորիտար կառավարությունը լիովին սահմանափակել է բոլոր քաղաքական, տնտեսական և մշակութային ազատությունները, խեղդել է քաղաքական մրցակցությունը և լիովին ոչնչացրել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Երկրի ակտիվ քաղաքական հատվածը, ընդդիմության առաջնորդները, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ենթարկվել են բռնաճնշումների և ձերբակալվել։

Ընդհանուր առմամբ, քաղաքական ձերբակալություններն ու ճնշումները դարձել են ավանդական պատիժ 30-ամյա ավտորիտար ժամանակաշրջանում։ Ներկայումս Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնցից 9-ը կին լրագրողներ են։ Հաղորդվում է, որ հաշվի առնելով այս ամենը և այն փաստը, որ երկրում քաղբանտարկյալների խնդիրը արդիական է արդեն 30 տարի, հեղինակները կարևոր են համարում Ադրբեջանում քաղբանտարկյալների օրվա սահմանումը և այն ամեն տարի նշելը։

«Հետևաբար, մենք նոյեմբերի 18-ը խորհրդանշում ենք որպես Ադրբեջանում քաղբանտարկյալների օր, Ադրբեջանի առաջին կին քաղբանտարկյալի՝ Ալիևների կառավարման տարիներին ձերբակալված և խոշտանգումների ենթարկված և բանտում հացադուլի ժամանակ կյանքը կորցրած Ադրբեջանի քաղաքացի և քաղաքական ակտիվիստ Ֆաինա Կունգուրովայի հիշատակի օրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կունգուրովան ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 18-ին և մահացել 2007 թվականի նոյեմբերի 18-ին՝ բանտում հացադուլի ժամանակ։

Կոչի վերջում քաղբանտարկյալները կոչ են արել ադրբեջանական հասարակությանը և միջազգային հանրությանը՝ աջակցել նախաձեռնությանը։ Նրանք առաջարկել են, որ այս օրը նշվի ամեն տարի՝ 2026 թվականի նոյեմբերի 18-ից սկսած, և հիշատակի ժողովրդավարության համար պայքարում զոհված Ֆաինա Կունգուրովային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի