Վրաստանի վարչապետը Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանում խաղաղության հարցեր է քննարկել
Քաղաքականություն
01.06.2026 | 16:27
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր։
Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
Ադրբեջանի ՊՆ-ն էլ հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և նշել են Վրաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության բարձր մակարդակը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի