Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը
Քաղաքականություն
01.06.2026 | 15:18
ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնելու դիվանագիտական գործընթացի ուշացումը կարող է բացատրվել վստահության բացակայությամբ, Վաշինգտոնի հակասական դիրքորոշումներով և Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումներով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Al Arabiya-ն։
«Բանակցությունները սկսվել են խիստ կասկածների և անվստահության պայմաններում, մեսիջների փոխանակումը տեղի է ունենում այս մթնոլորտում։ Մյուս կողմն անընդհատ փոխում է իր տեսակետները և առաջ քաշում նոր կամ հակասական պահանջներ։ Բնական է, որ այս իրավիճակը կերկարաձգի բանակցությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ Թեհրանը Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, համարում է ԱՄՆ-ից անբաժանելի։
Բաղային ասել է, որ ներկայում Միացյալ Նահանգների հետ Թեհրանի միջուկային ծրագրի մանրամասների շուրջ որևէ փոխանակում չի եղել։
«Մենք գիտենք, թե երբ է անհրաժեշտ գործել միջուկային հարցերով։ Միջուկային գործի մանրամասների վերաբերյալ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պատերազմի ավարտն է»,- հայտարարել է նա։
Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ Բոֆորտ միջնադարյան ամրոցի գրավումից հետո Իսրայելի կողմից Լիբանանում հարձակման ընդլայնման վերաբերյալ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի խնդրանքով և անմիջապես Ռումինիայի բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի անկման վերաբերյալ արտակարգ նիստից հետո, որը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի