Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակման հետևանքով 19 մարդ է վիրավորվել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 1-ի գիշերն Ուկրաինայի վրա 265 անօդաչու թռչող սարք են արձակել, որոնցից 228-ը խոցվել է։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Չեռնիգովի մարզում, ըստ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության, անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Հրդեհ է բռնկվել Կորյուկովսկի շրջանի Սնովսկոյե գյուղի համայնքային կենտրոնում, իսկ Ռեպկի գյուղում վնասվել է մասնավոր տուն։

Խարկովում վիրավորվել է 4 կին։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ վնասվել են բազմահարկ շենքեր, մեքենաներ և ավտոտնակներ։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը գրել է, որ հարվածը վնասել է հինգ հարկանի բնակելի շենք և հարակից բազմահարկ շենքերը, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրել է երկու ավտոտնակ։

Օդեսայում վիրավորվել է 6 մարդ։ Գերատեսչության տվյալներով՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են ինը հարկանի շենքի ճակատային մասը և պատշգամբները, ջեռուցման համակարգը և վարչական շենքը։ Բացի այդ, ոչնչացվել են մեկ և երկհարկանի տներ, հրդեհվել է երեք մեքենա, սննդի վերամշակման սարքավորումներով և ցորենով լի պահեստներ։

Ավելի ուշ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է 7 վիրավորի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի