«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին

Լուրեր

05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ապրիլյան հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ երկու քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ վարույթի նյութերի՝ մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների, խոստացվել է 10 հազարական դրամ, իսկ մեկ այլ դեպքում կազմակերպվել է քաղաքացիների հավաքագրումը, տեղափոխումը, սննդով ապահովումն ու խոստացված գումարների տրամադրումը։

«Ինչպես արդեն հայտնել ենք,  Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:

Բացի այդ, Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:

Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։