ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը կցանկանար, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնի՝ կապված երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսել այն մասին, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար, թե Հայաստանը պետք է շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե ընտրի եվրոպական ուղղությունը։

«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն այդ մասին ասել է, որ նախատեսում է և ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ–ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր ԵՏՄ անդամ երկների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին լրագրողների հետ ասուլիսում հստակեցրել է ԵՏՄ-ից դուրս գալու ժամկետների վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը։

«Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք: Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2026 թվի դեկտեմբերը, կամ մինչև 2027 թվի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Դա մեր ինքնիշխան որոշումն է»,- նշել էր Փաշինյանը։