Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
Քաղաքականություն
29.05.2026 | 20:59Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոր իրազեկող անիմացիոն տեսահոլովակ է հրապարակել, որի նպատակն է երիտասարդներին, հատկապես՝ առաջին անգամ քվեարկող 18-ամյա քաղաքացիներին խրախուսել ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին:
Տեսանյութում ընդգծվում է, որ քվեարկելը յուրաքանչյուր քաղաքացու կյանքում չափազանց կարևոր պահ է, քանի որ դրանով է պայմանավորված երկրի ապագան։
«Դա քո ձայնն է, քո ընտրությունը, քո ապագան։ Երբ դու քվեարկում ես, դու որոշում ես՝ ինչպիսի Հայաստան ես ուզում տեսնել վաղը»,- ասվում է տեսահոլովակում։
Տեսանյութին կից ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել։
Մանրամասները՝ տեսանյութում։