Ջերմուկի մարտական դիրքը հանձնելու մասին սուտ տեղեկություն հայտնած անձը մեղավոր է ճանաչել իրեն

Լուրեր

14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի նախաքննությունը։ Ա.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սուտ մատնության հոդվածով. ըստ ՔԿ-ի՝ նա լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել և հայտնել, որ մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն է տվել ոչ սթափ վիճակում։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը):

Ներկայացված մեղադրանքում Ա.Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար` պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես՝ 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը:

Ա․Խ․–ն նշել է նաև, որ ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։