Աշխարհի առաջին ռակետն անակնկալ պարտություն է կրել «Ռոլան Գարոսում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն անակնկալ պարտությամբ ավարտել է մրցելույթը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։
Երկրորդ շրջանում իտալացի թենիսիստը մրցել է աշխարհի 56-րդ ռակետ, արգենտինացի Խուան-Մանուել Սերունդոլոյի հետ ու պարտվել 5 սեթում՝ 6:3, 6:2, 5:7, 1:6, 1:6։ Մրցախաղը տևել է 3 ժամ 31 րոպե։
Սերունդոլոյի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Մարտին Լանդալուսեն։
2000 թվականից հետո առաջին անգամ «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանը կանցնի առանց աշխարհի առաջին ու երկրորդ ռակետների։ Երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը մրցաշարը բաց է թողնում վնասվածքի պատճառով։