Գևորգ Մանթաշյանը կարևորել է մարդակենտրոն և անվտանգ ԱԲ-ի զարգացումը

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի՝ արհեստական բանականության պատասխանատու կիրառմանը նվիրված քննարկմանը։ Նա ընդգծել է, որ ԱԲ զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մարդուակենտրոն մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։

Քննարկումը նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում թվային ինտեգրման, տնտեսական արդիականացման և նորարարական աճի խթանման կարևոր գործոնի։ Մասնակիցներն անդրադարձել են ԱԲ զարգացման առաջնահերթություններին, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ընդհանուր չափորոշիչների ձևավորմանը, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային լուծումների զարգացման անհրաժեշտությանը։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության պատասխանատու և մարդակենտրոն կիրառմանը, կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության զարգացմանը։

Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։

«Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ, այլ նաև պատասխանատվություն՝ դրանց անվտանգ, արդյունավետ և վստահելի կիրառման ապահովման համար։ Արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդու վրա կենտրոնացած մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են էական դեր ունենալ արտադրական մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։

Գևորգ Մանթաշյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը տարածաշրջանում վստահելի և մրցունակ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու գործում։

Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Դմիտրի Անդրեևիչ Մունը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Բորիսովիչ Զալեսկին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։