Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը մոտ է

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը լավ առաջընթաց են գրանցել հրադադարի երկարաձգման համաձայնագրի ուղղությամբ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս պատրաստ չէ այն հաստատել, գրում է DW-ն։

Ամերիկյան աղբյուրների կողմից Վաշինգտոնի և Թեհրանի համաձայնության գալու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Վենսը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը «դեռևս պատրաստ չէ» Իրանի հետ համաձայնագրին։ Նա, սակայն, հավելել է, որ կողմերը մոտ են, և որ ԱՄՆ-ը կարող է զգալիորեն հետ մղել Թեհրանի միջուկային ծրագիրը։

Ըստ Վենսի՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրում կային մի քանի խոչընդոտներ՝ կապված հարստացված ուրանի պաշարների և հետագա հարստացման հարցի հետ։

«Դժվար է ճշգրիտ ասել, թե երբ կամ արդյոք նախագահը ստորագրելու է փոխըմբռնման հուշագիրը։ Մենք շարունակում ենք քննարկումները մի քանի ձևակերպումների կետերի շուրջ։ Ես չեմ կարող երաշխավորել, որ մենք կհասնենք դրան, բայց հիմա ես բավականին լավ եմ զգում դրա հետ կապված։ Մենք այստեղ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Հուսով եմ, որ կշարունակենք առաջընթաց գրանցել, և նախագահը կլինի այնպիսի դիրքում, որտեղ կարող է հավանություն տալ համաձայնագրին, բայց ակնհայտ է, որ դա դեռ որոշված ​​չէ»,- ասել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի շուրջ, սակայն Թրամփը դեռևս չի տվել իր վերջնական հաստատումը։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ իրանական կողմը միջնորդների միջոցով ասել է, որ ունեն անհրաժեշտ հաստատումները և պատրաստ են ստորագրել։ Միջնորդ երկրներից մեկի պաշտոնյան հաստատել է դա։

Ամերիկացի բանակցողները Թրամփին տեղեկացրել են վերջնական համաձայնագրի մանրամասների մասին, սակայն նա անմիջապես չի ստորագրել այն։

Ամերիկացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ Թրամփը ցանկանում է ևս մի քանի օր սպասել՝ համոզվելու համար, որ իրանցի պաշտոնյաները կստորագրեն համաձայնագիրը և չեն նահանջի դրանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի