Գեղասահքի համաշխարհային աստղերն ու օլիմպիական չեմպիոնները ելույթ կունենան Երևանում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 11-ին կանցկացվի «Սառցե շոու»՝ գեղասահքի համաշխարհային աստղերի ու օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ, հաղորդում է Biletovmir-ը։
Ելույթ կունենան Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը, գործող օլիմպիական չեմպիոններ Միխայիլ Շայդորովը (Ղազախստան), Լորանս Ֆուրնիե-Բոդրի – Գիյոմ Սիզերոն պարային զույգը, Եվրոպայի գործող չեմպիոն Նինա Պետրիկինան (Էստոնիա), Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, Սեմյոն Դանիլյանցը, Լունա Հենդրիքսը (Բելգիա) և այլք։
Շոուի հաղորդավարները կլինեն Կարեն Ադամյանը և Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան։ Միջոցառման հատուկ հյուրն է Էդգար Հակոբյանը։
