Այս զորահանդեսը հաշվետվություն է ժողովրդին՝ ինչքանով է իշխանությունը կատարել անվտանգության համակարգի մասով խոստումները․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.05.2026 | 17:39
Զախարովան Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «հակառուսական տրամադրություններին» աջակցելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 17:30
Հայտնի են «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
28.05.2026 | 17:17
ՀՀ առողջապահության նախարարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
28.05.2026 | 17:01
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
28.05.2026 | 16:48
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
28.05.2026 | 16:37
Գեղասահքի համաշխարհային աստղերն ու օլիմպիական չեմպիոնները ելույթ կունենան Երևանում
28.05.2026 | 16:25
Նորվեգիան միանում է Ֆրանսիայի միջուկային հովանոցին
28.05.2026 | 16:16
Մեր ցեղի մեջ մեծ ամաններով՝ «դոդի» ամաններով են ճաշել, դրանից էլ մնացել ա «Դոդի Գագո», ինչ կա դրա մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 16:10
Հանրապետության օրվա առթիվ զինվորական կոչում, դասային աստիճան ու մեդալներ են շնորհվել
28.05.2026 | 16:07
«Արտասվում էի», «Տպավորված եմ», «Շատ հպարտ եմ». քաղաքացիները` Հանրապետության օրվա շքերթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 16:00
Այս զորահանդեսը հաշվետվություն է ժողովրդին՝ ինչքանով է իշխանությունը կատարել անվտանգության համակարգի մասով խոստումները․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 15:55
Շվեդիան մտադիր է Ուկրաինային Gripen կործանիչներ փոխանցել
28.05.2026 | 15:45
Հնդկաստանում կապամոնտաժեն Լիոնել Մեսիի հսկայական արձանը
28.05.2026 | 15:43
Փաշինյանը, Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը շրջում են ցուցադրվող զենքերի մոտ. ՈՒՂԻՂ. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 15:38
Կիևում դեսպանատունը բաց է․ ԱՄՆ-ն արձագանքել է տարհանման պնդումներին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հանրապետության օրվա առթիվ կայացած զորահանդեսին, ցուցադրված զինտեխնիկային, բանակի բարեփոխումներին և ընդդիմության քննադատություններին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե զորահանդեսին ներկայացվում է Հայաստանի նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Նոր բառը ամեն ինչ ասում է։ Դուք այսօր որևէ հին բան չեք տեսել։ Ամեն ինչ նոր ձեռքբերված, գործարանային արտադրության, նույնիսկ Д-30 հրետանին։ Սա առաջին անգամ է, որ Հայաստանը ձեռք է բերել ռուսական արտադրության Д-30-ը գործարանային արտադրության։ Մնացած ամեն ինչ, ինչ որ այսօր մեր ժողովրդին ցուցադրվել է և հաշվետվություն է տրվել, դա նորագույն տեխնիկա է, որը Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի պարտությունից հետո, 21 թվականի ընտրություններից հետո, իր խոստումների մեջ ներառելով կառավարության ծրագրում, ստեղծել է նոր բանակ ունենալու տեսլականը, և դա իրականություն դարձնելու ճանապարհը հենց անցավ այսօր Հանրապետության հրապարակով»։

Քոչարյանի խոսքով՝ նորացումը վերաբերում է ոչ միայն տեխնիկային, այլև համազգեստին. «Դուք տեսաք, որ նոր համազգեստով, նոր, նույնիսկ տոնական համազգեստով, և՛ նվագախումբը, և՛ պատվո պահակախումբը, և՛ գլխավոր շտաբի պետը, և՛ շտաբի պետի տեղակալը իրենց հանդերձանքը նաև տոնական հանդերձանք էին ներկայացնում։ Իսկ մնացած հանդերձանքը դա նորագույն հանդերձանքն է՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների, բանակային կորպուսների, և այդ հանդերձանքը նաև խոսում է այն մասին, որ բանակի կերպարանափոխումը, սկսած հանդերձանքից, վերջացրած հանդերձանքը կրողներով, օր-օրի դառնում է իրականություն, և դրանով պետք է հպարտանանք»։

Ի պատասխան ընդդիմության քննադատությանը, թե զորահանդեսը զուտ նախընտրական քարոզչության նպատակ ունի և անցկացվում է ընտրություններից 10 օր առաջ, հանձնաժողովի նախագահը նշեց, որ սա հաշվետվություն է ժողովրդին. «Այս ընտրություններով պետք է ժողովուրդը գնահատական տա իշխանություններին, որին տվել են արտահերթ ընտրությունների միջոցով վստահության քվե, իր խոստումները անվտանգության համակարգի հետ կապված ինչքանո՞վ է կատարված։ Եվ դա առաջին հերթին պաշտպանական գերատեսչությունն է և մյուս ուժային կառույցները»։

Զորահանդեսին ցուցադրվեցին տասնյակից ավելի հայկական արտադրության հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ։ Անդրանիկ Քոչարյանը սա համարեց մեծ առաջընթաց՝ հիշեցնելով 2016-ի քառօրյա պատերազմի իրողությունները։

Միևնույն ժամանակ, զորահանդեսին ներկայացվեցին ֆրանսիական, հնդկական և այլ երկրների արտադրության զինատեսակներ, որոնք կրում էին հայկական անվանումներ՝ «Արամազդ», «Միհր», «Լուսան», «Շանթ»։ Բացատրելով այս երևույթը՝ Քոչարյանը նշեց, որ սա սպառազինության ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացման արդյունք է. «Նշվեց, որ Հայաստանի զինված ուժերը դիվերսիֆիկացման արդյունքում յոթ տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերել, որը նախկինում չկար։ Դրանք արտադրված են մեր ցանկությունները հաշվի առնելով։ Այսինքն, այդ տեսանկյունից կարող ենք ասել՝ համատեղ։ Պարզ է, չէ՞, արտադրողին պետք է խնդիրը ձևակերպվի և ասվի, թե դու ինչ ես ուզում։ Թրթուրավոր ես ուզում, անիվներով ես ուզում, քո ռելիեֆը թույլ է տալիս, և, վերջին հաշվով, պատվերը տվողը դու ես և վճարողը դու ես»։

Պատասխանելով 44-օրյա պատերազմի ընթացքում օդը փակելու խնդրի մասին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ներկայացված նոր զինատեսակները, այդ թվում՝ «Կարիճ» և «Լուսան» զենիթահրթիռային համալիրները, միտված են այդ խնդրի լուծմանը։

«Ոչ մի երկիր 100%-ով օդը ի վիճակի չի փակել, Իսրայելից սկսած։ Բայց որ օդը փակելը խնդիր է եղել մեր 44-օրյա պատերազմում… Հիմա այն, ինչ որ դուք տեսաք այսօր, և այն, ինչ որ մենք արտադրում ենք, դա էշելոնացված կառավարման համակարգեր պետք է լինեն՝ փոքր բարձրության վրա, մեծ բարձրության վրա, և այդ կառավարումը, ինֆորմացիոն կառավարման կենտրոններից հնարավորություն է տալիս, լոկացիոն համակարգերում հայտնաբերելուց հետո թիրախն ուղեկցել մինչև ոչնչացումը»։

Ամփոփելով խաղաղության օրակարգի և ռազմական շքերթի միջև առկա թվացյալ հակասության մասին հարցը՝ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն ընդգծեց. «Մենք ցուցադրել ենք միայն պաշտպանական զենք։ Ինչ ցուցադրվել է, դա պաշտպանական զենքեր են։ Եվ հենց դրա մասին է խոսքը։ Սպառազինությունը, որ այսօր ցուցադրվել է Հանրապետության հրապարակում, դա իր բնույթով խիստ պաշտպանական զինանոցի համար նախատեսված զենքեր են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան