«Գայլ» հետախույզ-ռոբոտներ՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

2026 թվականի մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։

Ցուցադրվել են նաև ժամանակակից հետախուզահարվածային չորքոտանի «Գայլ» ռոբոտային համակարգերը, որոնք տարբեր կլիմայական և բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի և այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաև իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային և հեռահար ոչնչացում․ համալրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով։ Ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, տարբերակում և ուղեկցում։

Նշվեց նաև, որ հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը և տարբեր հակամարտությունների ընթացքը՝ ներկայումս տարբեր պետությունների բանակներն անցնում են արհեստական բանականությամբ օժտված և հեռակառավարվող ռոբոտացված միջոցների, որոնց կիրառումը մարտի բարդ պայմաններում զուգորդում կամ փոխարինում է զինվորին։

Հիշեցնենք՝ դեռևս 2025-ի նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրվում էր հայկական զինված ուժերի նոր տեխնիկական համալրումը՝ չորքոտանի ռոբոտը։

«Մեր զինվորների նոր բարեկամը»,-գրել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան