Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

Լուրեր

28.05.2026 | 12:53
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում Մարուքյանին նպաստել իրականության բացահայտմանը
28.05.2026 | 12:50
Հայ շախմատիստների արդյունքները կանանց Եվրոպայի առաջնության 3-րդ տուրից հետո
28.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 12:45
Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարհանել է դիվանագետներին Կիևից ՌԴ-ի սպառնալիքներից հետո․ Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է
28.05.2026 | 12:34
Հայկական արտադրության ԱԹՍ-ներ՝ Հանրապետության օրվա զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 12:18
Հատուկ նշանակության ուժերը՝ Հանրապետության հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 12:10
Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին // ՀՀ սպառազինությունը՝ ռազմական շքերթին․ ԼՈՒՐԵՐ
28.05.2026 | 12:01
Եվրամիությունն առայժմ Պուտինի հետ բանակցող չի նշանակի
28.05.2026 | 11:55
Հայաստանը հաղթահարում է պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում հարատևության օրակարգ, այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան․ Նիկոլ Փաշինյան
28.05.2026 | 11:51
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով ալյուր և պարարտանյութ է ուղարկվել
28.05.2026 | 11:42
«Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 11:32
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին
28.05.2026 | 11:23
ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել փխրուն հրադադարի պայմաններում
28.05.2026 | 11:18
Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
28.05.2026 | 11:11
«Գայլ» հետախույզ-ռոբոտներ՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ախալքալաքի կայարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձարկման ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն նախագծի պաշտոնական գործարկումը նախատեսված է հունիսի 2-ին։

Գծի ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213-ը՝ Վրաստանում։ Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից տրամադրված 775 միլիոն դոլարի վարկով։ Վարկը կմարվի նախագծից ստացված եկամուտներից։

«Ադրբեջանի երկաթուղիներ»-ը հայտարարել է, որ ընկերությունը 2023 թվականի մայիսից մինչև 2024-ի մայիսը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման աշխատանքներ է իրականացրել, և նախագիծը հաջողությամբ ավարտվել է։

Վերակառուցման արդյունքում գծի տարեկան թողունակությունը 1 միլիոն տոննայից աճել է մինչև 5 միլիոն տոննա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի