«Մենք Նիկոլ Փաշինյանին հարգում, սիրում ենք որպես վարչապետ, Ակունք համայնքը նույնպես ընդունում է, կարգին վարչապետ է, էդքան բան»,-
FactorTV-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Աբովյան քաղաքի հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին ներկա գտնող քաղաքացիներից մեկը, որն ավելի ուշ պարզվեց՝ Ակունքի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներից է։
«Աշխատում եմ նաև բուժկենտրոնում որպես մայրապետ։ Շատ շնորհակալ ենք մեր համայնքից էլ, մեր վարչապետից էլ»,- նշեց Համեստ անունով ներկայացած աշխատակիցը։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատանքի չեն, որ եկել են հանրահավաքի, կինը պատասխանեց․ «Հիմա աշխատանքի ենք, մենք մեր վարչապետին դիմավորեցինք համայնքի աշխատողներով, յոթ հոգով»։
FactorTV-ի լրագրողի հետ զրույցի պահին համայնքապետարանի աշխատակցին հորդորեցին չխոսել, ինչին նա արձագանքեց․ «Չէ, բան չեմ ասել, պռոստը հարցնում ա, էդքան բան։ Ուրիշ բան չեմ խոսացել, այ ձեր ցավը տանեմ»։