Չեխայի բնակիչը Eurojackpot վիճակախաղում 120 միլիոն եվրո է շահել

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Չեխիայում վիճակախաղի տոմսի տեր անհատը կամ մարդկանց խումբը շահել է Eurojackpot վիճակախաղի 120 միլիոն եվրոյի ջեքփոթը: Այս մասին հայտնել է Westlotto ընկերությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Welt թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայում նույնպես մի քանի հաջողակ հաղթողներ են եղել։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայից մեկ մասնակից, Սաքսոնիայից երկուսը և Թյուրինգիայից մեկը շահել են 4 միլիոն եվրո։ Նորվեգիայի բնակիչը նույնքան գումար է ստացել։ Բոլոր դեպքերում չի նշվում՝ շահող վիճակախաղի տոմսը գնվել է մեկ անձի՞, թե՞ մի խումբ մարդկանց կողմից։

Առավելագույն մրցանակը շահելու համար Eurojackpot վիճակախաղի տոմսերում պետք է համընկնեին հինգ թվեր՝ 1-ը 50-ի միջակայքից և երկու լրացուցիչ թվեր՝ 1-ից 12: Այս անգամ հաղթական թվերն են եղել 5, 11, 23, 33 և 42, իսկ լրացուցիչ թվերը՝ 10 և 12: Նախորդ 13 վիճակահանություններում ոչ մի մասնակցի մոտ չէր համընկել հաղթական համադրությանը: Արդյունքում մրցանակը, որը յուրաքանչյուր խաղարկությունից հետո հաղթողի բացակայության պայմաններում ավելանում է, հասել է 120 միլիոն եվրոյի:

Այս տարի Eurojackpot-ի ջեքփոթը շահել են ութ անգամ։ Ապրիլի սկզբին Ֆինլանդիայից և Սլովակիայից մասնակիցը կարողացել էր անվանել բոլոր հաղթական թվերը՝ շահելով 5 միլիոն եվրո։ Վերջին անգամ մարտի 31-ին Գերմանիայի Հռենոս-Վեստֆալիայի բնակիչը (խումբը), որը ճիշտ էր գուշակել բոլոր թվերը, ստացել էր 70,7 միլիոն եվրո։ Գերմանիայում վիճակախաղի շահումները հարկերից ազատված են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի