Մայիսի 28-ին Սարդարապատում պաշտոնական միջոցառում չի անցկացվի
Factor TV-ի տեղեկություններով՝ վաղը՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրը, Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական միջոցառումներ չեն անցկացվի, հետևաբար, նաև պաշտոնյաների այց չի նախատեսվում։
Վաղը պաշտոնական միջոցառումները կանցկացվեն Հանրապետության հրապարակում։ Արձակուրդում գտնվող և ակտիվ քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն ամեն օր քաղաքացիներին իրազեկում է Մայիսի 28-ի զորահանդեսի մասին և հորդորում գնալ Հանրապետության հրապարակ՝ տեսնելու բանակն ու զինտեխնիկան։
Զորահանդեսին ներկայացվելիք զինտեխնիկայի մի մասը արդեն տեղակայված է Երևանի փողոցներում, մյուս մասը՝ Հանրապետության հրապարակում։
Արփի Հակոբյան