Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը ոչ մի նվիրատվություն չի ստացել դոնորներից. FT

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հատվածի վերականգնման համար ստեղծված Խաղաղության խորհրդի հիմնադրամը մինչև հիմա դատարկ է։ Իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ Financial Times-ին հայտնել են, որ չորս ամիս շարունակ ոչ մի նվիրատվություն չի ստացվել դոնորներից, գրում է The Insider-ը։

Հիմնադրամը ստեղծվել է Համաշխարհային բանկի կողմից հունվարին, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր  Խաղաղության խորհրդի ստեղծման մասին և համաշխարհային առաջնորդներին հրավիրել միանալ կազմակերպությանը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ խորհրդի մշտական ​​անդամ դառնալ ցանկացող երկրները պետք է ներդրեն առնվազն 1 միլիարդ դոլար:

Նշենք, որ Հայաստանը ևս Խաղաղության խորհրդի անդամ է։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ու խորհրդի մյուս անդամ պետությունները Գազայի վերականգնման համար, ընդհանուր առմամբ, 17 միլիարդ դոլար են հատկացրել, սակայն Համաշխարհային բանկի կողմից կառավարվող հաշիվներին ոչ մի դոլար չի մուտքագրվել: ՄԱԿ-ի կողմից հաստատված Համաշխարհային բանկի մեխանիզմն օգտագործելու փոխարեն՝ Խաղաղության խորհուրդը նախընտրում է ուղղակի նվիրատվություններ կատարել JPMorgan հաշվի միջոցով, որի ներդրումները չեն ենթարկվում անկախ ստուգման, նշել են FT-ի աղբյուրները:

Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ մշակվել են «ֆինանսավորման մի քանի տարբերակներ», այդ թվում՝ Համաշխարհային բանկի մեխանիզմը, սակայն «դոնորները նախընտրում են այլ տարբերակներ փնտրել»։ Նա նաև նշել է, որ կազմակերպությունը գործադիր խորհրդին ֆինանսական հաշվետվություններ կներկայացնի համապատասխան ժամանակում։

Խաղաղության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարին։ Ինը երկրներ (ԱՄԷ, Ղազախստան, Ադրբեջան, Պակիստան, Բահրեյն, Կատար, Սաուդյան Արաբիա, Ուզբեկստան և Քուվեյթ) խոստացել են, ընդհանուր առմամբ, 7 միլիարդ դոլար տրամադրել Գազայի հատվածում մարդասիրական օգնության և վերականգնման համար։ ԱՄՆ-ը պարտավորվել է տրամադրել 10 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի