Ուկրաինան թիրախավորել է Տուապսեի նավթավերամշակման գործարանը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Մայիսի լույս 27-ի գիշերն ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարձակվել են Ռուսաստանի հարավի ու  բռնակցված Ղրիմի վրա, գրում է Meduza-ն։

Ռուսաստանի կողմից նշանակված ուկրաինական Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը նշել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու սարքերի և Storm Shadow հրթիռների միջոցով։ Դրանցից մեկը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչակազմի շենքին, հրդեհ է բռնկվել տանիքում: Հարվածային ալիքը վնասել է նաև մոտակա ութ հարկանի բնակելի շենքը:

Քաղաքի մեկ այլ հատվածում մեկ այլ հրթիռ վնասել է չբնակեցված վարչական շենքը: Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով տուժածներ  չկան։

Հրթիռային հարվածի սպառնալիք է հնչել նաև Վորոնեժի, Ռոստովի մարզերում և Կրասնոդարի երկրամասում: Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու «արագընթաց թիրախներ»։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Astra տելեգրամ ալիքը հաղորդում է, որ Վորոնեժի բնակիչները հարձակումից հետո ծուխ են նկատել տեղի ռազմական օդանավակայանի մոտակայքում։

Տագանրոգում, ըստ Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարի, մեքենաներ են բռնկվել հրթիռի բեկորների ընկնելու պատճառով: Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու կին, որոնցից մեկը ծանր վիճակում է: Ըստ Astra-ի՝ հարվածից  հետո հրդեհ է բռնկվել թիվ 325 ինքնաթիռների նորոգման գործարանի տարածքում:

Տուապսեի բնակիչները, իրենց հերթին, հայտնել են գիշերային պայթյունների մասին: Շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն զգուշացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի մասին: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են ծովային տերմինալի վրա, տուժածներ չկան։

Astra-ի տվյալներով՝ բնակիչների կողմից լսված պայթյուններից մեկը, հավանաբար, տեղի է ունեցել նավթավերամշակման գործարանի մոտ: Տուապսեի նավթավերամշակման գործարանը վերջին երկու ամիսների ընթացքում բազմիցս ենթարկվել է հարձակումների, հարվածները քաղաքում զանգվածային հրդեհների և «նավթային անձրևի» պատճառ են դարձել:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա ուկրաինական 140 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի