Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
Հասարակություն
26.05.2026 | 23:06
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 26-ին Վանաձորի Արցախ պուրակում անցկացված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ մասնակցել է շուրջ 6560 մարդ։ Կազմակերպության տվյալով՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով, ընդ որում՝ ծառերի տակ գտնվող մարդիկ հաշվարկում ներառված չեն։
«Այսօր՝ մայիսի 26-ին, Վանաձորի Արցախ պուրակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 6560 մարդ:
Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում: