Փաշինյանի հաղթանակի դեպքում ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խզում տեղի չի ունենա․ Արկադի Դուբնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

«Երևում է՝ Ռուսաստանի նման կայսրությունների ժամանակն ավարտվել է»,- Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով հետխորհրդային երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների վերափոխումը։

Դուբնովի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի։

«Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթի, Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ», – նշել է փորձագետը։

Դուբնովը, սակայն, կարծում է, որ Մոսկվան շատ կցանկանար տեսնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունն առաջիկա ընտրություններում։

Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան դրական ազդեցություն կունենա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Դուբնովը հայտարարել է, որ «հայաստանյան ընդդիմությունը ոչինչ չունի առաջարկելու Ադրբեջանի հետ խաղաղության հարցում»։ Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվայի կողմից օլիգարխ Սամվել Կարապետյանին որպես ընդդիմության առաջնորդ ընտրելը չափազանց անհաջող որոշում էր։

Խոսելով տարածաշրջանային գործընթացների մասին՝ Արկադի Դուբնովը նաև կասկած է հայտնել պանթուրքական միասնության գաղափարի հարցում՝ նշելով, որ «պանթուրքական համերաշխությունը գաղափարախոսական փուչիկ է»։ Դուբնովի խոսքով՝ Կենտրոնական Ասիայում այժմ ի հայտ է գալիս նոր ինքնություն՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ինքնությունը, որի մաս է կազմում նաև իրանախոս Տաջիկստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան