39․9 մլն դրամ եկամուտ, 80 մլն դրամ և 55․7 հազար դոլար կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արման Թաթոյանը 

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար, ընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը նախորդ 1 տարում 39․9 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է 3 աղբյուրից ստացված աշխատավարձերից՝ 33․4 մլն՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, մոտ 6 մլն՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից, 514․5 հազար դրամ՝ ԵՊՀ-ից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով Թաթոյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը վերաբերում է 2025-ի ապրիլի 1-ից 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանին։ Թեկնածուն հայտարարագրել է 80 մլն դրամ և 55․7 հազար դոլար դրամական միջոցներ։

Նկատենք, որ 2022-ին ՄԻՊ-ի պաշտոնից հեռանալու կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Թաթոյանը նշել էր 15 հազար դոլար, 4․9 մլն դրամ և 3․5 հազար եվրո կանխիկ գումար։ Միաժամանակ, նա 42 մլն դրամ հիփոթեքային վարկի մայր գումարի պարտք ուներ։

Երևանի Քանաքեռ-Զեյթունում Թաթոյանն ունի 1 բնակարան (183․95 քմ), հողամաս (0․317 հա), նույն շենքում տարածք (25․5 քմ) և ավտոկայանատեղի (25․9 քմ)։

Թաթոյանի կուսակցության հայտարարագրում նշված է անհատույց օգտագործվող 1 բնակարան, 611 հազար դրամ և 1․1 մլն դրամ նվիրատվություն Հովհաննես Մարգարյանի կողմից։

Հիշեցնենք, որ օրերս «Դոսյե» կենտրոնը հրապարակել էր ներքին փաստաթղթեր՝ բացահայտելով, թե ինչպես են Կրեմլին մոտ կանգնած քաղաքական տեխնոլոգները փորձում ազդել Հայաստանի ընտրությունների վրա՝ մշակելով թեկնածուների, մեդիա արշավների և հետընտրական սցենարների մանրամասն ռազմավարություններ։ Թեկնածուների ցանկում նաև Արան Թաթոյանի անունն էր։ Ըստ աղբյուրի՝  «Միասնության թևեր» կուսակցության 5 ամսվա համար նախատեսված քարոզարշավի բյուջեն կազմել է 926.7 միլիոն դրամ:

Մեկնաբանելով «Դոսյե»-ի հրապարակումը՝ Թաթոյանը  «Միասնության թևերին» վերագրվող աստղաբաշխական ծախսերը «կեղծիք» է անվանել։

Գայանե Խաչատրյան