Արայիկ Խանդոյանի եղբայրը դուրս է եկել «Սասնա ծռերի» ցուցակից. կուսակցությունից պատճառները չեն նշում

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Արցախի հերոս Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ինքնաբացարկ է հայտարարել և հրաժարվել որպես թեկնածու մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումից:

Արարատ Խանդոյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրել է նոյեմբերի 21-ին, որը ԿԸՀ-ն հաստատել է նոյեմբերի 24-ին: Խանդոյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի 41-րդ համարն էր:

Նա որպես ռեյտինգային թեկնածու առաջադրված էր նաև թիվ 7 ընտրատարածքում՝ Արագածոտնի մարզում: Արարատ Խանդոյանը ծնունդով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղից է:

Ինքնաբացարկի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արարատ խանդոյանից, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը մեզ հետ զրույցում Խանդոյանի ինքնաբացարկի պատճառները չնշեց:

«Մենք հստակ պատճառ այս պահին չգիտենք, բայց կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի հանրության ուշադրությունը գրավեն ոչ թե անձերի շուրջ իրադարձություններն, այլ՝ քաղաքական ուժերի ծրագրերը: Մարդիկ պետք է ընտրեն ծրագրերը, ոչ թե անձանց: «Սասնա Ծռերն» ասում են՝ եկեք խոսենք ծրագրերից»,- նշեց կուսակցության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից Խանդոյանը վաղաժամկետ ազատ արձակվեց:
2016-ի հուլիսին Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը դատապարվել էր 3,5 տարվա ազատազրկման:

Հայկ Վարդանյան