Պետդուման հաստատել է «ՌԴ շահերի դեմ» իրավախախտումների համար երկիրը լքած ռուսաստանցիների ունեցվածքի առգրավման մասին օրենքը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ արտագաղթած ռուսաստանցիներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոնք կատարել են իրավախախտումներ Ռուսաստանի շահերի դեմ, գրում է Current time-ը։

Օրինագիծը Թաթարստանի Պետական ​​խորհրդի կողմից ներկայացվել է 2024 թվականի հոկտեմբերին և առաջին ընթերցումն անցել է 2025 թվականի մայիսին։ Երկրորդ ընթերցման համար օրինագիծը զգալիորեն վերանայվել է, մասնավորապես, ավելացվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնց համաձայն՝ արտագաղթողները կհետապնդվեն  Ռուսաստանում։ Դրանց թվում են «օտարերկրյա գործակալի» գործունեությունը կարգավորող կանոնակարգերի խախտումը, լրատվամիջոցների ազատության չարաշահումը, ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեության կոչերը, կառավարության և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ատելության հրահրումը, Ռուսաստանի ամբողջականության խախտման և պատժամիջոցների կիրառման կոչերը, ռուսական բանակի «վարկաբեկումը» և ԽՍՀՄ ղեկավարության գործողությունների և որոշումների հրապարակային հավասարեցումը նացիստական ​​Գերմանիայի գործողությունների և որոշումների հետ։

Քանի որ այս հոդվածներով քրեական հետապնդման ենթակա անձինք գտնվում են արտերկրում, առաջարկվում է վերացնել վարչական կալանքը և համայնքային աշխատանքը որպես պատիժներ՝ թողնելով միայն տուգանքները։

Պատիժն ապահովելու համար առաջարկվում է արձանագրության կազմման փուլում որպես անվտանգության միջոց բռնագրավել նման դեպքերում ներգրավված անձանց գույքը։ Այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացնի դատարանը։

2025 թվականի ապրիլին ընդունվել էր օրենք, որը թույլ է տալիս երկրից հեռացած քաղաքացիներին հեռակա դատապարտել 20 տեսակի հանցագործությունների համար, այդ թվում, այսպես կոչված, «կեղծիքների» և ռուսական բանակը «վարկաբեկելու», ահաբեկչության, ծայրահեղականության, զանգվածային անկարգությունների կոչերի և այլնի համար։ «Օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրենսդրությունը նույնպես խստացվել է՝ փաստացի արգելելով նրանց եկամուտ ստանալ Ռուսաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի