ՌԴ-ն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա
Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կենտրոնացած ենք տնտեսական և հումանիտար զարգացման վրա, մենք տրամադրված ենք այս տարածաշրջանում անվտանգության հետ կապված մարտահրավերները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա»,- լրագրողներին ասել է Զախարովան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի