Տասնյակ միլիոններ գողացածներն իրենք են բանակցություններ սկսում քննչական մարմինների հետ. Ն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Թալին քաղաքում մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, որի ընթացքում երկար ելույթ ունեցավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոստացել էինք անզիջում պայքար կոռուպցիայի դեմ և այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, աննախադեպ է»,- հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ այն կասկածները, որոնք հնչում էին, թե թաքուն պայմանավորվածությունների ճանապարհով են ընթանում իշխանությունները, իրականության հետ կապ չունեն:

«Որևէ մեկը թող չկասկածի, այ թաքուն տեղում պայմանավորվածներ և թաքուն տեղերից դուրս չեկածներ, մեզ ձեզ հետ մի շփոթեք: Մենք երբեք թաքուն բան չենք արել և չենք անելու: Այո՛, ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է և ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը, ապա ուշագրավ հայտարարություն արեց. «Էսօր տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն իրականացրածները, որոնք գիտեն՝ չեն փախչելու, իրենք են իրենց նախաձեռնությամբ սկսում բանակցություններ քննչական մարմինների հետ՝ էսքան վերադարձնենք, էս ունեցվածքը վերադարձնենք, և մենք անպայման մինչև վերջ գնալու ենք»:

Իսկ թե ում նկատմամբ ներողամիտ կլինեն, ում ոչ՝ Փաշինյանն ասաց՝ ժողովուրդը կորոշի դատարաների վճիռներից հետո: «Մենք խոստացել ենք, որ արհեստական մենաշնորհները կվերացնենք ՀՀ-ից: Էսօր խոչընդոտներ չկան, իհարկե, կան շուկաներ, որտեղ դե ֆակտո իրավիճակը նույնն է: Ի դեպ, գործարանների մասին, Սևանում նոր գործարան է կառուցվում և առաջիկայում բացվելու է շաքարի նոր գործարան: 8 ամիս առաջ մեկը կարա՞ր շաքարի գործարան բացեր, ծոծրակը կտենար շաքարի գործարան չէր բացի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: