Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է՝ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ԱՄՆ բազաների համար

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մերձավոր Արևելքի երկրներն «այլևս չեն ծառայի որպես վահան ԱՄՆ բազաների համար»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, գրում է CNN-ը։

Իսլամական հաջի շրջանի առթիվ հրապարակված գրավոր ուղերձում Խամենեին խոսել է Պարսից ծոցի տարածաշրջանի և աշխարհի համար ի հայտ եկող «նոր կարգի» մասին։

«Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ ապաստան չի ունենա իր չարագործությունների և տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար, այլև օրեցօր ավելի է հեռանում իր նախկին կարգավիճակից»,- նշել է Խամենեին։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը և նրա առաջնորդները «մոտենում են իրենց ողբալի գոյության վերջին փուլին»։

Հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում  ընտրվելուց ավելի քան տասը շաբաթ անց իրանցիները դեռևս չեն տեսել կամ լսել Խամենեիին, սակայն նա մի քանի գրավոր ուղերձներ է հղել։

Խամենեիի վերջին ուղերձը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և Իրանը փորձում են կարգավորել փետրվարի վերջին սկսված պատերազմին վերջ դնելու հնարավոր համաձայնագրում ձևակերպումները։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում սկսվել է ամենամյա Հաջի ուխտագնացությունը, որն իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է։ Իսլամը պահանջում է, որ ֆիզիկապես և ֆինանսապես կարողունակ յուրաքանչյուր մահմեդական կյանքում գոնե մեկ անգամ այցելի սուրբ քաղաք Մեքքա։

Այս տարվա Հաջը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ Իրանի հետ պատերազմի ֆոնին, որը ծուղակի մեջ է գցել մի քանի Պարսից ծոցի երկրների և պատմական էներգետիկ ճգնաժամի պատճառ դարձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի