Հարի Քեյնը կարժանանա «Ոսկե խաղակոշիկին»․ անգլիացու բոլոր գոլերը՝ մեկ տեսաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կստանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 2025/26 մրցաշրջանի արդյունքներով։
Գերմանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա ֆուտբոլիստը 31 խաղում դարձել էր 36 գոլի հեղինակ (72 միավոր)։
Մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» մրցույթում երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (27 գոլ, 54 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն (25 գոլ, 50 միավոր)։
Հարի Քեյնը կարիերայում երկրորդ անգամ է արժանանում «Ոսկե խաղակոշիկին»։ «Բավարիայում» նորամուտի մրցաշրջանում (2023/24) նա դարձել էր 36 գոլի հեղինակ։
Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է ավարտված առաջնությունում Հարի Քեյնի բոլոր գոլերը՝ մեկ տեսաշարով։