Պորտուգալիայի երկրորդ լիգայի թիմը նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տորենսեն» սենսացիոն հաղթանակ է տարել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Վճռորոշ խաղում «Տորենսեն» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին»։ Պորտուգալիայի գավաթակիր դառնալու շնորհիվ թիմը նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր։
«Տորենսեն» նաև պայքարում է Պորտուգալիայի ուժեղագույնների լիգայի ուղեգրի համար։ Փլեյ-օֆֆի եզրափակիչում մրցակիցը «Կասա Պիան» է, որի դեմ առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Նախորդ անգամ երկրորդ լիգայի թիմը երկրի գավաթակիր դարձել էր 2012/13 մրցաշրջանում։ Նման հաջողության հասել էր անգլիական «Ուիգանը»։