ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ՌԴ-ն՝ Սամվել Կարապետյանին․ ահավոր բան է այս միջամտությունն ընտրություններին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
25.05.2026 | 20:08
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը չի՞ հասկանում՝ ինչ վնաս է տալիս ՀՀ-ին 300 000 ադրբեջանցու թեզով․ իշխանակռիվը է, բայց չի կարելի պետության աչքը հանել․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 19:50
Պետական գաղտնիք է․ ԱԱԾ-ն՝ Սամվել Կարապետյանին առնչվող փաստաթղթում ФСБ-ի վերաբերյալ նշման մասին
25.05.2026 | 19:33
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
25.05.2026 | 19:19
Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը
25.05.2026 | 19:03
Սամվել Կարապետյանի խոսքը կոնտեքստից կտրվել է և մանիպուլացվել
25.05.2026 | 19:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ՌԴ-ն՝ Սամվել Կարապետյանին․ ահավոր բան է այս միջամտությունն ընտրություններին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 18:49
Իրանի առողջապահության նախարարությունը Մոջթաբա Խամենեիի վնասվածքների մասին մանրամասներ է հայտնել
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական գործընթացներին, ներքաղաքական զարգացումներին և արտաքին մարտահրավերներին՝ ներկայացնելով ՀԱԿ-ի դիրքորոշումները։ Անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հարցմանը, որի տվյալներով ՀԱԿ-ը առաջատար ուժերի շարքում չէ, Լևոն Զուրաբյանը նշել է, որ նման հարցումներին չի վստահում։

«Զրոյական արժեք ունի ինձ համար այդ սոցիոլոգիական հարցումը, ինչպես նաև բոլոր մնացած սոցիոլոգիական հարցումները, որոնք Հայաստանում տեղի են ունենում, որովհետև նրանք բացարձակապես քարոզչական գործիք են այն մարդկանց ձեռքը, ովքեր ցանկանում են մանիպուլացնել հայկական ընտրական դաշտը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ընդհանրապես այդ թվերը կարող եք բազմապատկել՝ սխալի թվերը։ Սա մառազմ է։ Ես գիտեմ՝ ոնց են անում այդ բաները, զանգահարում են մարդկանց, մարդիկ էլ… վստահ եմ, որ կարող է մի 30% մարդ գտնվի, որոնք իսկապես իրենց կարծիքը կասեն, մնացածը կամ գտնվում են ադմինիստրատիվ ճնշման տակ և այլն, և այլն։ Անկեղծ չեն մարդիկ»,- ասել է Զուրաբյանը։

Խոսելով Հայաստան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի սպասվող այցի և «ԹՐԻՓՓ» համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին՝ ՀԱԿ փոխնախագահը ներկայացրել է իր գնահատականը։

«Մենք դա համարում ենք միակողմանի լուծում, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը տարածաշրջանային Կովկասից և մեկուսացնելը Իրանին։ Հետևաբար, կբերի նաև նրանց կողմից դիմադրությանը, և ռեգիոնում իրավիճակը միայն կլարվի։ Երկրորդ խնդիրը հետևյալն է. եթե հիշում եք, «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության լիազորությունների մեջ, համաձայն հունվարի 14-ի հուշագրի, նախատեսվում է, որ այն գոտում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ, «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունը ստանալու է բացառիկ իրավունքներ՝ ինչ-որ բան նախագծելու, կառուցելու և այլն։ Այսինքն՝ այնտեղ մենք ստանում ենք, ինչքան էլ որ տեսնենք, որ 10 անգամ կրկնվում է ինքնիշխանություն բառը, մենք տեսնում ենք, որ իրականում այդ տարածքում մենք հանձնում ենք բացառիկ իրավունքները»։

Զուրաբյանի խոսքով, սա նշանակում է, որ Հայաստանը կարող է զրկվել Իրանի հետ ուղիղ երկաթգիծ կառուցելու հնարավորությունից, ինչը կենսական է Հայաստանի համար։ Նրա համոզմամբ, այս ամենը նախընտրական բնույթ է կրում։

«Գնում է պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանի համար։ Այդ պատերազմի մեջ Նիկոլ Փաշինյանը հաճույքով ներքաշվել է, ինքը հետապնդում է օրակարգեր, որոնք բացարձակապես անընդունելի են Ռուսաստանի և Իրանի համար՝ հույս ունենալով, որ Արևմուտքը կկանգնի իր թիկունքին։ Եվ այստեղ հարց է ծագում… Նիկոլ Փաշինյանը, տեսնելով այս անվերապահ աջակցությունը, ինքը որոշել է, որ կարող է արդեն անցնել ժողովրդավարական նորմերի կոպտագույն և սիստեմատիկ խախտումների՝ վստահ լինելով, որ Արևմուտքը աչք է փակելու նրա բոլոր, բոլոր հանցագործությունների վրա»։

Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ գերտերությունները բացահայտ միջամտում են ներքաղաքական գործընթացներին, ինչը, նրա խոսքով, խաթարում է ժողովրդավարության հիմքերը։

«Սա ահավոր բան է Հայաստանի համար։ Նախ՝ միջամտությունը շատ վատ բան է, որովհետև ժողովրդավարությունը նշանակում է շատ պարզ բան՝ ժողովուրդը ինքը պիտի ընտրի իր ղեկավարին, ոչ թե այդ ղեկավարը նշանակվի գերտերությունների կենտրոնների կողմից, ինչը հիմա փորձում են անել։ Ուրեմն զուտ աշխարհաքաղաքական օրակարգի պատճառով մենք կարող ենք հայտնվել շատ ծանր վիճակի մեջ, որովհետև մեզ մոտ կարող է հաստատվի դիկտատուրա, ու այդ դիկտատուրան կատարելու է ոչ թե Արևմուտքի պահանջները, այլ Ադրբեջանի»։

Նա զուգահեռներ է անցկացրել Չիլիում Պինոչետի իշխանության հաստատման հետ, երբ Արևմուտքը, ըստ նրա, աջակցում էր բռնապետությանը՝ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից։

«Նույնը սպառնում է հիմա Հայաստանին, որ գեոպոլիտիկ օրակարգը գերակա կլինի Արևմուտքի համար, և ինքը ընդհանրապես կզոհաբերի դեմոկրատական օրակարգը Հայաստանում, որովհետև այս պահին իրեն դա պետք չի։ Մենք ենք, որ պիտի ասենք՝ ժողովուրդ, մենք անկախական ուժ ենք, մենք հասկանում ենք անկախության արժեքը որն է, մենք չպիտի մտնենք գերտերությունների կռվադաշտի մեջ։ Մեր խելամիտ ուղին դա է։ Քանի դեռ ուշ չի, քանի դեռ մենք չենք ընկղմվել այդ ահավոր աղետի մեջ, դուք շանս ունեք, հունիսի 7-ին եկեք ձեր ձայնը տվեք անկախական ուժին»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան