Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ու սահմանել ասիստների ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ռեկորդ գոլային փոխանցումների ցուցանիշով, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

«Բրայթոնի» դեմ վերջին տուրի խաղում (3:0) 31-ամյա ֆուտբոլիստը 21-րդ գոլային փոխանցումն է կատարել Անգլիայի այս առաջնությունում։

Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների նախորդ ռեկորդը 20 ասիստ էր։ Ռեկորդը 2002/2003 մրցաշրրջանում սահմանել էր Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին, իսկ 2019/2020 խաղաշրջանում այն կրկնել էր «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտապան Կևին Դե Բրունեն։

Բրունու Ֆերնանդեշը նաև ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Գաբրիել Մագալյանսից («Արսենալ»), Մորգան Գիբս-Ուայթից («Նոթինգեմ Ֆորեսթ»), Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Ռայայից («Արսենալ»), Դեքլան Ռայսից («Արսենալ»), Անտուան Սեմենյոյից («Մանչեսթեր Սիթի») և Իգոր Տիագոյից («Բրենթֆորդ»)։

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 34 խաղի ու խփել նաև 8 գոլ։