Ռուսաստանում երկու մարդ է զոհվել ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Մայիսի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի տասնյակից ավելի շրջաններ, այդ թվում՝ Մոսկվայի մարզը, ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 173 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, գրում է Current time-ը։

Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքում մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, մեքենան այրվել է, հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ Բելգորոդում հրթիռային հարվածից վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են առաջացել: Пепел-ը գրում է, որ  վնասվել են նաև գրասենյակային շենքեր և երկու բնակելի բարձրահարկ շենք:

Բրյանսկի մարզում Բելայա Բերյոզկա գյուղում հրետանային հարձակման ժամանակ զոհվել է տեղի մեկ բնակիչ, վիրավորվել է հրշեջ, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, մասնավոր տներ, հանրային օբյեկտներ և վարչական շենքեր։

Յարոսլավլում էլ անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքից դեպի Մոսկվա երթևեկությունը փակվել է, հայտնել  նահանգապետ Միխայիլ Եվրաևը։ Նրա տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով մի կին «աննշան» բեկորային վնասվածք է ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի