Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Մայիսի 25-ին ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում․ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է»,- ասված է հաղորդագրությունում։