Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է և քաղաքական ու տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետև TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը, երբ որ իրագործվի (իսկ դա առաջիկայում իրագործվելու է), կփոխի ամեն ինչ։ Այս մասին Շիրակի Սառնաղբյուր բնակավայրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մենք առաջիկայում պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն համաձայնագիրը, որը լինելու է այն շրջանակում, որն արդեն հրապարակված է։ Սա էլ է շատ կարևոր. բոլոր սկզբունքները հրապարակված են։

Մենք Մեղրիով ունենալու ենք երկաթուղի. այն Մեղրիից մտնելու է Նախիջևան, Նախիջևանից՝ Երասխ, Երասխից գալու է Գյումրի, Գյումրիից մտնելու է Ախուրիկ, Ախուրիկից՝ Թուրքիա։ Նաև շատ կարևոր է նախագծի իրականացման արդյունքում բացվելիք Իրան-Հայաստան երկաթուղին։ Այսինքն՝ Պարսից ծոցից մենք ունենալու ենք երկաթուղային կապ մինչև Սև ծով՝ Բաթումի, Փոթի և նաև Ալեքսանդրուպոլիս նավահանգիստներ։

Սա շատ կարևոր է, որովհետև մեր երկրի տնտեսական իրադրությունը 100%-ով շրջադարձային կերպով փոխվում է»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան