Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ​​Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք պարզապես պետք է հասկանան՝ ուր են իրենց տանում։ Այսպիսով, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Ակնհայտ է, որ կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն, ինչպես նաև էներգակիրների գները։ Նրանք կկորցնեն որոշ արտոնություններ։ Գուցե ինչ-որ բան ստանան, գուցե՝ ոչ»,- հայտարարել է Օվերչուկը «Վեստիի» տված հարցազրույցում։

Նա ասել է, թե Մոսկվան անընդհատ լսում է ԵՄ-ի կողմից Երևանին խոստացված 2 միլիարդ դոլարի մասին։

«Բայց մինչև հիմա ոչինչ չի իրականացվել։ Կտեսնենք, թող նրանք որոշեն։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում և շարունակի բարգավաճել ու զարգանալ նույն տեմպերով, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ ԵԱՏՄ-ում էր»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա հիշեցրել է՝ Երևանում օրենք է ընդունվել ԵՄ-ին հանրապետության միանալու ձգտման վերաբերյալ․ «Եվ այս առումով, իհարկե, մենք սկսում ենք հարցեր ունենալ, քանի որ Եվրամիությունն այսօր, հավանաբար, այն միությունը չէ, ինչ նախկինում էր: Այս առումով կա առաջարկ, որ նրանք արագ որոշում կայացնեն և հանրաքվե անցկացնեն, չնայած, իհարկե, մենք չենք կարող նրանց ասել՝ «անցկացրեք հանրաքվե», դա նրանց ներքին գործն է: Դե, նրանք  կորոշեն»։

Օվերչուկի խոսքով՝ եթե Երևանը որոշի դուրս գալ, «զրույցը հանգիստ կընթանա»:

«Միևնույն ժամանակ, Հայաստանը մեզ մոտ երկիր է, իսկ հայերը շատ մտերիմ ժողովուրդ են, նրանք բարեկամ ժողովուրդ են: Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են միանալ ռազմականացված Եվրոպային, որը գրեթե ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի